Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն իր վերընտրման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է տվել. մայրաքաղաք Լա Պասի փողոցներում տոն է

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն իր վերընտրման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է տվել. մայրաքաղաք Լա Պասի փողոցներում տոն է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն իր վերընտրման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է տվել. մայրաքաղաք Լա Պասի փողոցներում տոն է

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության ղեկին լինելուց հետո հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին գրանցել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել է, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել: Նա ասել է, որ հեռանում է, որպեսզի «պաշտպանի քաղաքական դաշնակիցներին, որոնց տները հրդեհվել էին բողոքի ակցիաների ժամանակ»: Հեռուստատեսային ելույթում Մորալեսը կոչ է արել ցուցարարներին դադարեցնել «հարձակվելը քույրերի և եղբայրների վրա, դադարել հրդեհել և ավերել»:

Մայրաքաղաք Լա Պասի փողոցներում մինչև հիմա տոն է: Բոլիվիացիները նշում են նախագահի հեռանալը: Սակայն եթե ժողովրդի մի զանգվածի համար նա ոչ ժողովրդավար նախագահ էր, ապա մի զանգվածի համար էլ, նամանավանդ աղքատ բոլիվիացիների, նա նախագահ էր, ով «ձայն տվեց միլիոնավոր մարդկանց»: Մորալեսն իր ղեկավարման տարիներին կարողացել է նվազեցնել սոցիալական բևեռվածությունը Հարավային Ամերիկայի ամենաաղքատ երկրում, գրում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էվո Մորալեսը հայտարարել էր երկրի ղեկավարի նոր ընտրություններ անցկացնելու մասին: Այս հայտարարությունը հետևել էր երկրում տեղի ունեցող ցույցերին և Ամերիկյան պետությունների կազմակերպության՝ ձայների վերահաշվարկի մասին զեկույցի հրապարակմանը: 

«Ես որոշում եմ կայացրել, առաջին հերթին, ամբողջությամբ թարմացնել Գերագույն ընտրական դատարանի կազմը, երեքշաբթի նշանակել նոր համընդհանուր ընտրութուններ, որոնց միջոցով ժողովուրդը կկարողանա ժողովրդավարական եղանակով ընտրել նոր քաղաքական գործիչների»,- հայտարարել էր Մորալեսը` տեղի հեռուստաալիքով հեռարձակվող ասուլիսի ժամանակ: 

Նա նաև դիմել էր ժողովրդին՝ խնդրելով «նվազեցնել լարվածությունը» և «վերջ դնել բռնությանը՝ հանուն բոլորի»:

Բողոքի ցույցերը հարավամերիկյան երկրում սկսվել էին հոկտեմբերի 20-ին: Այս ընթացքում 380 մարդ է տուժել: Անկարգությունների և ցույցերի համար պատճառ են դարձել ընտրությունների ձայների հաշվարկի արդյունքները:

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, որը դիտորդ է հանդիսանում, ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ է հայտնաբերել: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan