Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էվո Մորալեսը քաղաքական ապաստան է խնդրել Մեքսիկայից և չի մերժվել. նա արդեն մեկնել է երկրից

Էվո Մորալեսը քաղաքական ապաստան է խնդրել Մեքսիկայից և չի մերժվել. նա արդեն մեկնել է երկրից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էվո Մորալեսը քաղաքական ապաստան է խնդրել Մեքսիկայից և չի մերժվել. նա արդեն մեկնել է երկրից

Մեքսիկայի իշխանությունները որոշել են քաղաքական ապաստան տրամադրել Բոլիվիայի արդեն նախկին նախագահ Էվո Մորալեսին, որը նախօրեին հրաժարական էր ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Մորալեսի կյանքին սպառնացող վտանգը: Որոշման մասին հայտարարել է Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը:

«Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է քաղաքական ապաստան տրամադրել պարոն Էվո Մորալեսին՝ ելնելով մարդասիրական նկատառումներից: Հենց նոր ինձ զանգահարել էր նախագահ Էվո Մորալեսը, որպեսզի ընդունի մեր առաջարկը: Նա պաշտոնապես քաղաքական ապաստան է խնդրել մեզնից»,- նշել է արտգործնախարարը մամուլի ասուլիսի ժամանակ:

Մեքսիկայի ԱԳ նախարարի կարծիքով՝ Բոլիվիայում «Մորալեսի կյանքն ու առողջությունը վտանգի տակ են»:

«Մենք արդեն կապվել ենք Բոլիվիայի արտգործնախարարության հետ, որպեսզի միջազգային նորմերի համաձայն երաշխավորվի Մորալեսի անվտանգ տեղափոխությունը»,- հավելել է Էբրարդը:

Ի դեպ, Մորալեսն արդեն լքել է երկիրն ու մեկնել է Մեքսիկա: 

«Ինձ համար ծանր է լքել երկիրը քաղաքական դրդապատճառներով... Շուտով ես կվերադառնամ ավելի շատ ուժով ու էներգիայով»,- գրել է նա Twitter-ում: 

Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո հրաժարական է տվել: 

Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել է, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել: Նա ասել է, որ հեռանում է, որպեսզի պաշտպանի քաղաքական դաշնակիցներին, որոնց տները հրդեհվել են բողոքի ակցիաների ժամանակ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan