Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Հունաստանի ջերմ հարաբերությունները՝ Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլայի հետ առաջիկայում համագործակցության առիթներ դեռ կստեղծվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-հունական գործընկերային հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար և վստահություն է հայտնել, որ հեռանալով Հայաստանից՝ դեսպանը կշարունակի մնալ Հայաստանի լավ բարեկամը:

Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակությամբ արձանագրել, որ հունահայկական հարաբերությունները շարունակում են ամրապնդվել: Նա նշել է, որ չի կարող մոռանալ իր առաքելության ընթացքում Հայաստանում հաստատած անձնական կապերը, այնպես, ինչպես չի մոռացվում առաջին սերը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan