Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

ՀՀ Աժ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ արձակվեց։ Լրագրողների հետ զրույցում Բաբայանն ասաց, որ իրեն շատ լավ է զգում, սակայն գնահատականներ իր կալանավորման ու ձերբակալման առնչությամբ գերադասեց չհնչեցնել։

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, հիմա գնամ տուն, ավելի ուշ կխոսենք՝ առավել մանրամասն»,- ասաց Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ՀՀ Աժ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ կարձակի «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորությամբ։

Արսեն Բաբայանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին, իսկ հոկտեմբերի 24-ին դատարանը բավարարել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan