Պուտինը վավերացրել է միջուկային վթարների դեպքում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին համաձայնագիրը




ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է միջուկային վթարի դեպքում կամ ռադիացիոն վթարի իրավիճակում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության և հետևանքների վերացման գործում փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման օրինագիծը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ փաստաթուղթը հրապարակվել է իրավարար տեղեկության պաշտոնական պորտալում:
Փաստաթուղթը կարգավորում է այնպիսի հարցեր, որոնք առնչվում են օգնություն ցույց տալուն, աշխատանքային խմբի՝ դիմող կողմի երկիր մեկնելուն, օդային տրանսպորտով խմբի տեղափոխմանը և նրա տեխնիկական ապահովմանը, դեղամիջոցների ներմուծման, գործունեության ֆինանսավորման կարգին, լիազոր մարմինների տեղեկատվական փոխգործակցությանը:
Համաձայնագիրը ստորագրվել է Նուրսուլթանում 2018-ի նոյեմբերի 2-ին: Այն ենթադրում է միավորված խմբի ստեղծում ԱՊՀ երկրների միջուկային կառույցներում վթարային իրավիճակի դեպքում, որը պետք է դեպքի վայր ժամանի մեկ օրվա ընթացքում: