Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Ուկրաինայի ուժային կառույցները Կիևի մոտակայքում ձերբակալել են ահաբեկիչ Ցեզար Տոխոսաշվիլուն, որը հանդիսացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ և այդ շրջանակներում հայտնի է եղել Ալ-Բարա Շիշանի անվամբ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Տոխոսաշվիլուն Ուկրաինայի անվտանգության խորհուրդը ձերբակալել է Վրաստանի ներքին գործերի և ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության օժանդակությամբ: Այժմ ահաբեկիչը գտնվում է ժամանակավոր կալանքի վայրում:

Ուկրաինայի անվտանգության խորհրդի տվյալներով՝ Տոխոսաշվիլին 2018 թվականից կեղծված փաստաթղթերով ապրում էր Ուկրաինայում: Նա Սիրիայում հայտնի էր Ալ-Բարա Շիշանի անվամբ և 2013 թվականից հանդիսանում էր ԻՊ-ի ռազմական հրամանատարի տեղակալը:

Տոխոսաշվիլին մասնակցել է Թուրքիային սահմանամերձ սիրիական Լաթաքիա քաղաքում տեղի ունեցած մարտերին տարբեր խմբավորումների կազմում, որոնց մեջ մտնում էին Վրաստանից և Հյուսիսային Կովկասից եկած այլ զինյալներ:

Հայտնի է, որ նա հանդիսանում էր ԻՊ-ի դահիճներից մեկը: Մինչև հիմա բոլորը կարծում էին, որ Վրաստանում ծնված, ազգությամբ չեչեն ահաբեկիչը 2017 թվականի օգոստոսին ավիահարվածից մահացել է, երբ փորձում էր Ռաքքայից դուրս բերել կնոջն ու երեխաներին: Այնուհետև պարզ է դարձել, որ նա մեկնել էր Թուրքիա, այնտեղից էլ՝ Ուկրաինա:

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները Տոխոսաշվիլու նկատմամբ միջազգային որոնում էին հայտարարել, այժմ Վրաստանը բանակցում է Ուկրաինայի հետ՝ ահաբեկչին հայրենիք արտահանձնելու վերաբերյալ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan