Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Շրի Լանկայում ընտրությունների օրը զինված խումբը հարձակվել է մահմեդական ընտրողների ավտոբուսների շարասյան վրա

Շրի Լանկայում ընտրությունների օրը զինված խումբը հարձակվել է մահմեդական ընտրողների ավտոբուսների շարասյան վրա
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Շրի Լանկայում ընտրությունների օրը զինված խումբը հարձակվել է մահմեդական ընտրողների ավտոբուսների շարասյան վրա

Շրի Լանկայում շաբաթ առավոտյան անհայտ անձանց զինված խումբը հարձակվել է ավտոբուսների շարասյան վրա, որոնցում նախագահի ընտրություններին քվեարկության համար եղել են տեղի մահմեդական համայնքի անդամներ, հաղորդում է Շրի Լանկայի ոստիկանությունը, գրում է ria.ru-ն:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևմտյան մասում՝ ընտրատեղամասերի բացումից քիչ առաջ: Տեղանքը շրջափակելով՝ չարագործները հարձակվել են հարյուրից ավելի ավտոբուսների շարասյան վրա: Նրանք նաև քարեր ու անվադողեր են նետել ճանապարհին՝ թույլ չտալով մեքենաներին հասնել ընտրատեղամասեր:

Նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան։ Տեղի ունեցածից հետո Շրի Լանկայի խոշոր քաղաքներում կարգուկանոնի պահպանման նպատակով բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղակայվել:

Շաբաթ Շրի Լանկայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Դրանց մասնակցում է շուրջ 16 մլն ընտրող, քվեարկությունն ընթանում է 22 ընտրատարածքներում: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 35 թեկնածու:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan