Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները շարունակում են արգելափակել խորհրդարանը

Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները շարունակում են արգելափակել խորհրդարանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները շարունակում են արգելափակել խորհրդարանը

Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները նոյեմբերի 18-ին շարունակում են արգելափակել խորհրդարանը եւ հրաժարվում են ներս թողնել պատգամավորներին: Պիկետի կադրերը ուղիղ եթերում ցուցադրում Է Imedi հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առավոտից խորհրդարան են փորձել մտնել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավորներ Ռեւազ Արվելաձեն եւ Մերաբ Կվարայան, ինչպես նաեւ անկախ խորհրդարանական Գիա Ժորժոլիանին, սակայն բողոքողները նրանց թույլ չեն տվել դա անել:
Հանրահավաքի մասնակիցները խորհրդարան են թողնում միայն աշխատակազմի ներկայացուցիչներին եւ շարքային ծառայողներին: Նրանք հրաժարվում են ներս թողնել ոչ միայն պատգամավորներին, այլեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին, որը ցուցարարների հետ միասին գտնվում Է խորհրդարանի մուտքի մոտ, Imedi-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ իրենք չեն արգելափակում խորհրդարանը, այլ միայն պիկետում են այն, քանի որ ներս չեն թողնում միայն պատգամավորներին:
Ընդդիմությունը խորհրդարանը պիկետել Է նոյեմբերի 17-ի երեկոյան: Մինչ այժմ ծառայողական երեք մուտքերի մոտ խփված են վրաններ, տեղադրված են աղբով ու ավազով պարկեր: Բողոքողները խարույկներ են վառում մետաղե տակառներում: Նրանք ասում են, որ դարպասները, որոնց վրա կողպեքներ են դրել, կբացեն միայն այն դեպքում, եթե պատգամավորները հավաքվեն քննարկելու համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan