Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրացական ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում

Վրացական ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրացական ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում

Վրացական ընդդիմությունը մտադիր Է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում եւ համաձայն չԷ բանավեճեր անցկացնել խորհրդարանում. սրանք են 20-ից ավելի ընդդիմադիր կուսակցությունների վերջին խորհրդակցության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը նոյեմբերի 18-ին ընդդիմությանն առաջարկել Է բողոքի փողոցային ակցիաների փոխարեն քաղաքական բանավեճեր անցկացնել ընտրական համակարգի փոփոխման թեմայի շուրջ:

Բողոքի շարժման ղեկավարները մտադիր են նոյեմբերի 19-ին ակցիա կազմակերպել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ քննվելու Է հետաքննության ընթացքում խափանման միջոցը նախօրյակին խորհրդարանի եւ Ռուսթավելիի պողոտայի ապաշրջափակման գործողության ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ:

Միավորված ընդդիմության հանրահավաքը պլանավորված Է ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ: Ընդ որում քաղաքական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել ոչ միայն խորհրդարանի շենքի, այլեւ պետական այլ հաստատությունների պիկետումը:

«Ահաբեկումն աշխատում Է, բայց մենք, միեւնույն Է, շարունակելու ենք բողոքի ակցիաները, քանի դեռ չեն կատարվել մեր պահանջները»,- ասել Է «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիգի Ուգուլավան: Իր հերթին եվրոպամետների մեկ այլ ղեկավար՝ Գիգա Բոկերան, նշել Է, որ երկխոսության ռեուրսն սպառված Է: Միեւնույն ժամանակ ընդդիմության առաջնորդները նշում են, որ նոյեմբերի 19-ին կհայտարարեն բողոքի ընդգրկուն ակցիայի անցկացման ամսաթիվը եւ կհրապարակեն ապագայի իրենց պլանները: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ընդդիմությունը խորհրդարանի պատգամավորներից պահանջում Է քննարկել համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում, հաղորդել Է Sputnik-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan