Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Լուսավոր Հայաստան»-ը բյուջեի նախագծի քվեարկության վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունի

«Լուսավոր Հայաստան»-ը բյուջեի նախագծի քվեարկության վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Լուսավոր Հայաստան»-ը բյուջեի նախագծի քվեարկության վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունի

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը  2020 թվականի բյուջեի նախագծի հետ կապված ներկայացրել է 150-ից ավելի առաջարկներ: Խորհրդարանական ճեպազրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը նշեց, որ դրանք և՛ բովանդակային են, և՛ կոնկրետ ծրագրային:

«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի բյուջեում նախատեսվեն ծախսային ծրագրեր արդյունաբերության, տեխնոլոգիական վերազինման համար: Անհրաժեշտ է ունենալ ծախսային ծրագրեր, որոնք կնպաստեն տնտեսության կառուցվածքային բարեփոխումներին: Ի վերջո, դրանք էլ կհանգեցնեն ՀՆԱ-ի կառուցվածքի փոփոխության՝ շեշտակի մեծացնելով արտահանման հատվածը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արկադի Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ կարևորում են մարդկային կապիտալի մասով գիտության, կրթության բարեփոխումների շեշտակի փոփոխությունները: Նա ընդգծեց, որ ուսուցիչը և գիտնականը պետք է լինեն ամենաբարձր վարձատրվող անձինք: Այդ համատեքստում, խմբակցությունը կառավարությանն առաջարկել է սահմանել ռազմավարություն՝ մատնանշելով երկարաժամկետ հատվածում աշխատավարձերի բարձրացումները:

«Մեր տեսլականը պահանջում է, որ մենք ունենանք գիտելիքահեն, տեխնոլոգիահեն տնտեսություն, որտեղ գիտնականն իր ուրույն տեղն ունի»,-ասաց նա:

Լրագրողների այն հարցին, թե բյուջեի նախագծին խմբակցությունն ինչպես է քվեարկելու, Արկադի Խաչատրյանը պատասխանեց, որ դեռ վերջնական որոշում չունեն: Վերջնական որոշումը կունենան իրենց առաջարկությունների վերաբերյալ կառավարության արձագանքն ունենալուց հետո:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan