Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Չինաստանում ավելի քան 4000 տարվա պատմություն ունեցող հնագույն քաղաք են հայտնաբերել

Չինաստանում ավելի քան 4000 տարվա պատմություն ունեցող հնագույն քաղաք են հայտնաբերել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Չինաստանում ավելի քան 4000 տարվա պատմություն ունեցող հնագույն քաղաք են հայտնաբերել

Չինացի հնագետները հսկայական քաղաքի ավերակներ են հայտնաբերել, որը գոյություն է ունեցել ավելի քան 4000 տարի առաջ՝ ժամանակակից Չինաստանի տարածքում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով չինական աղբյուրին, հնագույն բնակավայրը, որի մակերեսը կազմում է 1.38 հազար քառ. կմ, տեղակայված է եղել ներկայիս Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի տարածքում:

 «Հայտնաբերված քաղաքային պարիսպը ամենահինն է մեզ հայտնի պաշտպանական լիարժեք համալիրներից»,- նշել է Չինաստանի մշակութային հուշարձանների պահպանության ծառայության տնօրենը:

 Նշվում է, որ հնագույն բնակավայրը բաժանված է եղել երկու մասի՝ ներքին և արտաքին քաղաքների: Բնակիչները դիտակետեր են կառուցել գլխավոր դարպասների շուրջ, ինչպես նաև խրամատներ են փորել հակառակորդի գրոհների ժամանակ կիրառելու համար:

Պեղումների ժամանակ հնագետները նաև բնակելի տներ, մառաններ և գերեզմաններ են հայտնաբերել: Հայտնագործությունը մեծ նշանակություն ունի ուշ նեոլիթյան դարաշրջանի մշակույթի ուսումնասիրման համար:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan