Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փաշինյանը հայ-իտալական տնտեսական կապերը խորացնելու լավ հիմք է տեսնում. հանդիպում ICE-ի նախագահի հետ

Փաշինյանը հայ-իտալական տնտեսական կապերը խորացնելու լավ հիմք է տեսնում. հանդիպում ICE-ի նախագահի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաշինյանը հայ-իտալական տնտեսական կապերը խորացնելու լավ հիմք է տեսնում. հանդիպում ICE-ի նախագահի հետ

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից ICE՝ Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոյի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Հռոմից, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը,  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը: ICE-ի կողմից հանդիպմանը ներկա է ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոյի հետ հանդիպմանը քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հարցեր: Նա նշել է, որ վերջին տարիներին առկա է դրական դինամիկա: Հայաստանում իտալական կապիտալով ներգրավվածությամբ ընկերությունների թիվն աճել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ դինամիկան լավ հիմք է համարում տնտեսական համագործակցությունն էլ ավելի խորացնելու համար:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan