Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ցանկանում ենք, որ իտալական մշակույթը, պատմությունը եւ մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածվի. Նիկոլ Փաշինյան

Ցանկանում ենք, որ իտալական մշակույթը, պատմությունը եւ մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածվի. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ցանկանում ենք, որ իտալական մշակույթը, պատմությունը եւ մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածվի. Նիկոլ Փաշինյան

Հայ-իտալական առեւտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Հռոմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ ամփոփելով Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ բանակցությունների արդյունքները։

Վարչապետն ասաց, որ Հայաստանը բարձր է գնահատում Իտալիայի պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը. «Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը, համամարդկային արժեքներին՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործին»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակցություններում զգալի չափաբաժին հատկացրել են նաեւ առեւտատնտեսական հարաբերություններին. «Նշեմ, որ այս տարի այս բնագավառում շոշափելի դինամիկա է արձանագրվել: Արձանագրեցի, որ այս պահին Իտալիան մեր երկրորդ առեւտրատնտեսական գործընկերն է ԵՄ-ում: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եւ ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավվման համար:

Գործընկերոջս տեղեկացրի Իտալիայի ֆինանսատնտեսական եւ արդյունաբերական կենտրոնում՝ Միլանում անցկացված հայ-իտալական բիզնես ֆորումի մասին: Երկուստեք բարձր գնահատեցինք հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը եւ վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամանակում հանձնաժողովի երկրորդ նիստն անցկացնել Երեւանում»:

Վարչապետը պատմեց, որ Իտալիայի վարչապետի հետ քննարկմանն անդրադարձել են նաեւ զբոսաշրջության զարգացման հնարավորություններին. «Կարեւորեցինք 2020 թվականի հունվարից Ryanair ավիաընկերության կողմից Հռոմ-Երեւան, Միլան-Երեւան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի զբոսաշրջության եւ գործարար կապերի ակտիվացմանը: Ընդգծեցինք նաեւ միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը եւ մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում»:

Նիկոլ Փաշինյանը քննարկմանը բարձր է գնահատել Իտալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, այդ թվում՝ վիազների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացին:

Նա նշեց, որ անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին. «Վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ, հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Անդրադարձ է եղել նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո իրականացվող Հայաստանի խաղաղապահ առաքելությանը:

Փաշինյանն ընդգծեց, որ մտքեր են փոխանակել նաեւ սիրիական ճգնաժամի շուրջ. «Մտահոգություն հայտնեցինք Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններ ներխուժելու վերաբերյալ»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan