Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Ուրարտական շրջանի մարտիկներ են եղել նաև կանայք». Forbes-ի անդրադարձը՝ հայ հետազոտողների կողմից Լոռու մարզում իրականացված հնէամարդաբանական ուսումնասիրությանը

«Ուրարտական շրջանի մարտիկներ են եղել նաև կանայք». Forbes-ի անդրադարձը՝ հայ հետազոտողների կողմից Լոռու մարզում իրականացված հնէամարդաբանական ուսումնասիրությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Ուրարտական շրջանի մարտիկներ են եղել նաև կանայք». Forbes-ի անդրադարձը՝ հայ հետազոտողների կողմից Լոռու մարզում իրականացված հնէամարդաբանական ուսումնասիրությանը

Հայաստանի բարձրլեռնային շրջանում հնագետները հայտնաբերել են Երկաթե դարաշրջանում մահացած կնոջ գերեզման: Դատելով կմախքի հետազոտությունից՝ նա կարող էր ռազմիկ լինել, որի մասին հիշատակել են հին հույները, գրում է հեղինակավոր Forbes պարբերականը:

Մ.թ.ա. 9-6-րդ դարերում Հայաստանում ծաղկում էր Ուրարտուի թագավորությունը: Սերտորեն կապված լինելով Միջերկրածովյան խոշորագույն կայսրությունների հետ՝ Ուրարտուն ունեցել է յուրահատուկ մշակութային միջավայր, որտեղ առանցքային տեղ են զբաղեցրել որսորդությունը, ռազմական և առևտրային տնտեսությունը: Սակայն անկոչ հյուրերին, ինչպիսիք են սկյութները, որոնք ձգտում էին նվաճել բարձրլեռնային աշխարհը, հաճախ հակահարված էին տալիս Ուրարտական թագավորության բնակիչները, գրում է աղբյուրը:

«Այս տարածաշրջանում կմախքի նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ուրարտական մարտիկները եղել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Հնէամարդաբանության բնագավառի ուսումնասիրություններին նվիրված միջազգային ամսագրում հրապարակված հոդվածում հայ հետազոտողների խումբը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմական գիտությունների թեկնածու Անահիտ Խուդավերդյանի ղեկավարությամբ, մանրամասն ուսումնասիրություններ է անցկացրել Լոռու մարզի գերեզմանոցում հայտնաբերված կմախքի վերաբերյալ:

2017 թվականին հայտնաբերված կմախքը թաղված է եղել կերամիկական անոթների և զարդերի հետ միասին, որոնք թվագրվում են մ.թ.ա. 8-6-րդ դարերին: Հիմնվելով ոսկորների հետազոտության վրա՝ հնագետները հանգել են այն եզրակացությանը, որ գերեզմանում թաղված կինը կարող էր 20 տարեկան լինել:

Forbes-ի հաղորդմամբ՝ չնայած նրան, որ թանկարժեք իրերի պատճառով սկզբում ենթադրվում էր, որ կինը բարձրաշխարհիկ ծագում ունի, ամուր և վնասված ոսկորների զննությունից հետո հետազոտողները սկսել են կասկածել, որ նա նույնպես ռազմիկ է եղել:

Կնոջ մարմնի վերին հատվածի ոսկորներն առավել քան ամուր են եղել, որը խոսում է «ֆիզիկական ակտիվության մասին», հայտնել են հետազոտողները:

«Նրա ազդրային ոսկորները նույնպես լավ զարգացած էին, հնարավոր է՝ կապված կոնկրետ ռազմական գործողությունների հետ, ինչպիսիք են ձիարշավը»,- ենթադրում են հետազոտողները:

Ի լրումն այս ամենի, կնոջ ձախ ծնկին հայտնաբերվել է երկաթե նետի սայրի պատկերով վնասվածք: Խուդավերդյանը և մյուս հետազոտողները կարծում են, որ այդ վերքը հասցվել է ինքնաշեն զենքից, որն անտիկ ժամանակներում հաճախ կիրառվել է պատերազմի և որսի ժամանակ:

Նրա կմախքի մյուս երեք վնասվածքները, ըստ երևույթին, հասցվել են նրա մահվան ժամանակ և, հավանաբար, նպաստել են նրա մահվանը, հայտնել են հետազոտողները: Նրա ձախ ազդրին և աջ ազդրին հայտնաբերվել են կտրվածքների հետքեր, ձախ սրունքը նույնպես վնասված է եղել:

«Ըստ երևույթին, նա մահացել է ճակատամարտում»,- հայտնել են հետազոտողները:

Հայկական լեռնաշխարհի այլ վայրերում գտնվող զինվորական գերեզմաններում նույնպես նմանատիպ վկայություններ են հայտնաբերվել: Ինչպես նշում են հնագետները, Քարաշամբ գյուղի մոտակայքում հայտնաբերվել են առնվազն հինգ տղամարդ զինվորականների գերեզմաններ։

«Հավանական է թվում, որ Կովկասի ցեղերի մեջ իսկապես կին մարտիկներ են եղել»,- ենթադրում են նրանք՝ եզրակացնելով, որ իրենց «ընթացիկ բացահայտումներն իսկապես հասստատում են իսկական կին մարտիկների գոյությունը, որոնց կյանքը համապատասխանում էր հունական առասպելներում Ամազոնյան ցեղի նկարագրություններին»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan