Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 75 անձ

Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 75 անձ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 75 անձ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը աշխատանքի տոնավաճառ է կազմակերպել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տոնավաճառին, նախնական տվյալներով, մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 27 գործատու, որոնց կողմից ներկայացվել է շուրջ 300 թափուր աշխատատեղ՝ 280-ը առկա, 20-ը ակնկալվող:

Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Կոտայքի մարզի, մասնավորապես Եղվարդ քաղաքի աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ուղղված են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորությունների մեծացմանը:

Նշենք, որ 2019 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Կոտայքի մարզում կազմում է 9.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.6 %-ով: Գործազուրկների թվաքանակը աշխատանք փնտրողների 67.3 %-ն է կամ 6.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.9 %-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 67.3 %-ը, կամ 4.1 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 23.0 %-ը երիտասարդ է, 2.8 %-ը հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 35.6 %-ը՝ գյուղաբնակ:

Եղվարդ քաղաքում 2019 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 2369 մարդ, գործազուրկ է 1388 մարդ: Եղվարդի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության ոլորտի մասնագետների, դասավանդողների, ֆինանսների և առևտրի բնագավառի աշխատողների, հաճախորդների իրազեկմամբ զբաղված ծառայողների, հանրային սննդի կազմակերպությունների աշխատողների, սննդի վաճառողների և մանածագործական արդյունաբերության բանվորների պահանջարկը:

Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 75 անձ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan