Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարեց ինքնարձակման մասին

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարեց ինքնարձակման մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ադրբեջանի խորհրդարանը հայտարարեց ինքնարձակման մասին

Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) դեկտեմբերի 2-ին կայացած հատուկ նիստում հայտարարել Է ինքնարձակման մասին: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, խորհրդարանի հատուկ նիստը՝ Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի նախագահությամբ, կայացել Է երկուշաբթի օրը, օրակարգում դրված Էր օրենսդիր մարմնի ինքնարձակման հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարցը դրվել Է խորհրդարանականների քվեարկությանը, որոնք «կողմ» են քվեարկել:

Դրանով իսկ, քվեարկության արդյունքներով, խորհրդարանի ինքնարձակման որոշում Է ընդունել: Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը կընդունի Ադրբեջանի նախագահը: Ավելի վաղ իշխող կուսակցության քաղաքական խորհուրդը նիստ Է անցկացրել, որտեղ կուսակցությունից խորհրդարանում ներկայացված պատգամավորներին հանձնարարվել Է հանդես գալ Միլի մեջլիսի ինքնարձակման նախաձեռնությամբ: Իշխող կուսակցության փոխնախագահ-գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել Է, որ այդ որոշումն ընդունվել Է պետության ղեկավարի՝ բարեփոխումների ու կադրային վերադասավորումների քաղաքականությանն աջակցելու նպատակով: Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած Է 125 պատգամավորից, պատգամավորական մանդատների մեծամասնությունը պատկանում Է կառավարող կուսակցությանը: Երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանային 2020 թվականի նոեմբերին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan