Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երևանում սպասվում են Ամանորի աննախադեպ միջոցառումներ. քաղաքապետարան

Երևանում սպասվում են Ամանորի աննախադեպ միջոցառումներ. քաղաքապետարան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երևանում սպասվում են Ամանորի աննախադեպ միջոցառումներ. քաղաքապետարան

Ամանորն ու Սուրբ Ծնունդը Երևանում դիմավորել ցանկացողներին սպասում է հետաքրքիր ծրագիր, որը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է կառավարության աջակցությամբ։ Արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները:

Տոնական գլխավոր միջոցառումների կազմակերպման ու անցկացման, քաղաքի ձևավորման և տեխնիկական մի շարք այլ հարցերի շուրջ քաղաքապետարանում հրավիրվել է աշխատանքային քննարկում: Հանդիպումը վարել են քաղաքապետի տեղակալներ Տիգրան Վիրաբյանն ու Սերգեյ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

«Գիտեք, որ այս տարի պետական բյուջեից բավական միջոցներ են հատկացվել Ամանորի միջոցառումների կազմակերպման համար: Սպասվում է հետաքրքիր ծրագիր: Այս օրերին ակտիվ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որոնք պետք է ժամանակին ավարտենք: Այս տարի սպասվում է նաև զբոսաշրջիկների զգալի հոսք»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:

Հաշվի առնելով, որ հիմնական միջոցառումները կլինեն Հանրապետության հրապարակում, քննարկվել են դեպի տոնածառ տանող կամրջի, սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների, շատրվանների հատվածում նոր ձևավորումների տեղադրման և անհրաժեշտ կոմունիկացիաների ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր: Կամրջի մոնտաժման ընթացքում կլինեն երթևեկության որոշակի փոփոխություններ, որի մասին հանրությունը լրացուցիչ կիրազեկվի:

«Միջոցառումներն այս տարի իրենց ձևաչափով լինելու են աննախադեպ: Սա բավական մեծ և պատասխանատու գործ է: Ծրագիրն իրականացվելու է մի շարք գերատեսչությունների համատեղ ուժերով: Այստեղ մեծ անելիք ունենք նաև մասնավոր հատվածի հետ»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը:

Միջոցառումների օրերին համապատասխան հատվածներում ոստիկանության, շտապբուժօգնության և համապատասխան այլ ծառայությունները կսահմանեն հերթապահություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan