Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ջանջուղազյանն առողջության ապահովագրության համար այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք է տեսնում

Ջանջուղազյանն առողջության ապահովագրության համար այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք է տեսնում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ջանջուղազյանն առողջության ապահովագրության համար այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք է տեսնում

ՀՀ ֆինանսների նախարարությունն «առողջության հարկ» նախատեսող հայեցակարգի վերաբերյալ դեռ վերջնական կայացված որոշում չունի: Նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեսնում է հարցի համակողմանի քննարկման, առողջության ապահովագրության համար նաև այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարար Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց Հանքավանում լրագրողների հետ հանդիպմանը:

«Մենք աշխատում ենք կտրուկ չլինել մեր տեսակետների մեջ: Համարում ենք, որ ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության բարձրացման մասին:  Ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման, հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսավարողների համար լրացուցիչ հնարավորություն ընձեռվի և տնտեսավարողները կարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, նոր պոտենցիալ ձևավորել: Այս դեպքում ստացվում է, որ մենք մի կողմից հարկային օրենսգրքով ուղղակի հարկերի բեռն ենք նվազեցնում, մյուս կողմից լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը աշխատակցի, վարձու աշխատողի բեռն է, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա»,-ասաց նախարարը:

Նրա կարծիքով` եթե նույն վարձու աշխատողը դրա փոխարեն խնայողություններ գեներացներ կարող էր ներդրումներ կատարել, օրինակ, նախաձեռնված կապիտալի շուկայի զարգացման միջոցառումները հաջողությամբ իրականացնելու համար: Նախարարը նկատեց` առաջարկվող հայեցակարգի ընդունման պարագայում կստացվի, որ մարդը դրա փոխարեն ներդրում է կատարում առողջապահության համակարգում: «Դրանով է պայմանավորված մեր այս տեսակետը: Դրա համար կարծում ենք, որ դեռ վաղ է խոսել այդպիսի սցենարների մասին`որպես կայացված որոշում: Կարծում ենք, որ հարցը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ ընդամենը մեկ տեսակետ է ներկայացնում, բայց համոզված է, որ կան նաև այլ փաստարկներ, որոնք պետք է ուշադրության արժանան: Նախարարը նշեց, որ զուտ տնտեսության մրցունակության տեսակետից դիտարկեց հարցը: Ջանջուղազյանը շեշտեց` կա նաև հարցի մյուս կողմը, ըստ էության առողջապահության համակարգում, այսօր գնահատվում է, որ պետական բյուջեից կատարվող ծախսերից բացի, մոտ 2 այդքան էլ ծախսվում է քաղաքացիների կողմից: «Բայց եթե ուշադրություն դարձնենք, նույնիսկ այդ պայմաններում քաղաքացիների վերաբերմունքը այնքան էլ բավարարված չի կարելի գնահատել, դժգոհություններն ավելի շատ են: Միգուցե պետք է քննարկել նաև այլընտրանքային տարբերակներ, թե ինչպես ծախսվող միջոցներն ուղղորդել, որպեսզի հնարավոր լինի լուծել ապահովագրության խնդիրը` միևնույն ժամանակ չծանրացնելով այդ բեռը տնտեսավարողների վրա և չխոչընդոտելով մրցունակության աճին»,-ասաց նախարարը:

Հարցին, թե առողջության հարկի համար ֆինանսների նախարարությունն ունի արդյոք նախընտրելի շեմ, նա նշեց` Ֆինանսների նախարարության նախընտրած շեմը 0-ն է, ոչ թե 3-ը կամ 6-ը: «Հարցը չափի մասին չէ, այլ ուղղության մասին է: Մենք կարծում ենք, որ պետք է նաև քննարկման առարկա դառնան այլընտրանքային տարբերակները, քանի որ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը կհասցնի այդ արդյունքներին` առանց կորուստների»,-եզրափակեց նախարարը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ, որով մասնավորապես առաջարկվում է, որ աշխատող քաղաքացիներն իրենց աշխատավարձից վճարեն 6 տոկոս առողջության հարկ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan