Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն`ծննդյան 75-ամյակի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն`ծննդյան 75-ամյակի առթիվ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն`ծննդյան 75-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի պետական էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկուն՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ակադեմիկոսի ներդրումը՝ արևելագիտության, թանգարանային գործի, մանկավարժության ու հասարակական ոլորտներում:

«Հայաստանում իրավամբ հպարտ են նրանով, որ ականավոր գիտնականներ՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի և Բորիս Պիոտրովսկու որդին, որը ծնվել է Երևանում, դարձել է հայտնի գիտնական, փայլուն մասնագետ և ղեկավարում է առաջատար թանգարաններից և աշխարհի մեծագույն ու հայտնի գեղարվեստական հավաքածուներից մեկը: Երախտապարտ ենք՝ հայ ժողովրդի պատմական, մշակութային, հոգևոր և գեղարվեստական ժառանգության պահպանման և հանրայնացման գործում Ձեր ցուցաբերած ուշադրության համար»,-մասնավորապես նշվում է նախագահի ուղերձում:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan