Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բանակի վերաբերյալ Վրաստանի նախագահի արած հայտարարությունը վրդովել Է ընդդիմությանը

Բանակի վերաբերյալ Վրաստանի նախագահի արած հայտարարությունը վրդովել Է ընդդիմությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բանակի վերաբերյալ Վրաստանի նախագահի արած հայտարարությունը վրդովել Է ընդդիմությանը

Ընդդիմությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում Է երկրից ներողություն խնդրել վրացական բանակի ու նրա հնարավորությունների վերաբերյալ արած հայտարարության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք չունենք ո՛չ բանակ, ո՛չ զենք, եւ չենք ունենալու, չկա նաեւ այնքան մեծ տնտեսական ներուժ, որպեսզի արագորեն գրավենք տարածաշրջանը, բայց մենք ունենք հսկայական, շատ ուժեղ զենք, որը կոչվում Է գիտելիք, գիտություն, մշակույթ»,-ասել Է Զուրաբիշվիլին գիտնականների հետ կայացած հանդիպմանը: Ընդդիմությունը նախագահի խոսքերը գնահատել Է որպես վիրավորանք բանակին ու ամբողջ երկրին: «Ես եւ մենք՝ «Քաղաքացիական շարժումը», պահանջում ենք, որպեսզի պաշտոնով նախագահը եւ գերագույն գլխավոր հրամանատարը, իսկ իրականում երկրի մեծ խայտառակությունը, հրապարակավ ներողություն խնդրի երկրից եւ Վրաստանի զինված ուժերից»,-ասել Է Ալեկո Էլիսաշվիլին: «Լելո» շարժման անդամները, որը հիմնել Է բանկիր Մամուկա Խազարաձեն, պաշտանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիից պահանջել են մեկնաբանել Զուրաբիշվիլիի արած հայտարարությունը, հաղորդել Է Sputnik-ը

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan