Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովներում հայկական պատվիրակության բոլոր առաջարկներն ընդունվել են

Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովներում հայկական պատվիրակության բոլոր առաջարկներն ընդունվել են
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովներում հայկական պատվիրակության բոլոր առաջարկներն ընդունվել են

Թբիլիսիում կայացած  Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4 հանձնաժողովները ընդունել են ներկայացված բանաձևերի համար հայկական պատվիրակություն բոլոր 13 առաջարկները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:

«Չորս հանձնաժողովների բանաձևերում մենք ընդհանուր 13 առաջարկ էինք ներկայացրել, որոնք բոլորն անցան բոլոր հանձնաժողովներում: Կարծում եմ, որ դա իսկապես մեծ հաջողություն է: Սոցիալական հանձնաժողովում առաջարկել էինք, որ կրթության խնդիրներին առնչվող բանաձևում ներառվի հետևյալը՝ Արևելյան գործընկերության բոլոր երկրներում բացառվի այլատյացության քարոզը և այլատյացության ուսուցումը պետական մակարդակում նաև այլընտրանքային կրթական համակարգում: Առաջարկն ընդունվել է»,-ասաց Աբրահամյանն ու հավելեց՝ դա, բնականաբար, վերաբերում է Ադրբեջանի հայատյացության քարոզին ու հայատյացության քաղաքականությանը:

Քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են  8 առաջարկ: Աբրահամյանը նշեց՝ առաջարկներից ամենակարևորն էր՝ արձանագրվեց, որ Հայաստանը բավականին լուրջ առաջընթաց է ապահովել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի աշխատանքների ուղղությամբ: Մնացած առաջարկները վերաբերել են համակարգային կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը և դրա դեմ պայքարին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan