Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ. Ջոնսոն

Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ. Ջոնսոն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ. Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ բնակչությունից: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո ձայների հաշման ընթացքում: Նախնական արդյունքներով՝ պահպանողականները վստահորեն առջեւից են ընթանում:
«Պահպանողական կառավարությունը նոր հզոր մանդատ ստացավ իրականացնելու Brexit-ը»,- ասել Է վարչապետը: «Սրանք պատմական ընտրություններ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրագործել բրիտանական ժողովրդի կամքը, բարեփոխել այս երկիրը, եւ դա մենք կսկսենք անել վաղը»,- հայտարարել Է Ջոնսոնը:
Վարչապետը վստահորեն ընտրվել Է խորհրդարանում՝ ապահովելով 25 հազար մարդու աջակցությունը: Մեծ Բրիտանիայում բոլոր նախարարները, ներառյալ վարչապետը, պարտավոր են լինել խորհրդարանի անդամներ: Ուստի Համայնքների պալատում չընտրվելու դեպքում քաղաքական գործիչը կորցնում Է նախարարների կաբինետ մտնելու իրավունքը: Համայնքների պալատում իր տեղը պահպանել Է նաեւ նախորդ վարչապետ Թերեզա Մեյը:
650 ընտրատեղամասերից 440-ում քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով պահպանողականները նվաճել են 231 մանդատ՝ 32-ով ավելի, քան 2017 թվականին, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն ստացել Է 153 մանդատ՝ 43-ով պակաս, քան երկու տարի առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan