Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով

Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին հավաքագրել է փաստացի 1 տրլն 464.3 մլրդ դրամ հարկային եկամուտ, իսկ առանց հաշվի առնելու հարկ վճարողներին վերադարձված 42.8 մլրդ դրամի ԱԱՀ-ի գծով հին դեբետային պարտքը`1 տրլն 507 մլրդ դրամ` ցուցանիշը գերակատարելով ավելի քան 100 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«2019-ի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6 տրլն 756 մլրդ համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20.75 տոկոսը կամ գումարով 1 տրլն 401 մլրդ 900 մլն դրամը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտ: Սա նշանակում է՝ մենք 2019-ի ընթացքում նախատեսված էր, որ գեներացնեինք շուրջ 6.7 տրլն համախառն ներքին արդյունք, որի 20.75 տոկոսը հարկերի տեսքով վերաբաշխվեր մեր հասարակության մեջ: Փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 464.3 մլրդ դրամ (բացարձակ գերակատարումը` 62.4 մլրդ դրամ), եթե հաշվի ենք առնում ԱԱՀ-ի գծով շուրջ 42.8 մլրդ դրամի հին պարտքի վերադարձը: Եթե հաշվի չենք առնում այդ վերադարձը, ապա փաստացի ցուցանիշը 1 տրլն 507 մլրդ է կամ գերակատարումը կազմում է 105.2 մլրդ դրամ»,-ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2019-ի սեպտեմբերին հանդես էին եկել նախաձեռնությամբ, և կառավարությունը համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ էր ներկայացրել ԱԺ, որի արդյունքում շատ արագ` հոկտեմբերի 21-ից սկսած կարողացել են սկսել հարկ վճարողերի հանդեպ նախկին ժամանակներում գոյացած հին դեբետների կամ ԱԱՀ-ի հին դեբետային պարտքերի վերադարձի գործընթաց: Օգոստոսի 31-ի դրությամբ՝ դրանք կազմում էին 56.4 մլրդ դրամ, և հոկտեմբերից մեկնարկած վերադարձի գործընթացի արդյունքում հարկ վճարողներին մինչև դեկտեմբերի 31-ը հետ է վերադարձվել հին դեբետային պարտքերի գծով 42.8 մլրդ դրամ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan