Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արտահանման աճի վրա էական ազդեցություն է ունեցել կոնյակի, անմշակ ոսկու, գինու արտահանումը

Արտահանման աճի վրա էական ազդեցություն է ունեցել կոնյակի, անմշակ ոսկու, գինու արտահանումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արտահանման աճի վրա էական ազդեցություն է ունեցել կոնյակի, անմշակ ոսկու, գինու արտահանումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019-ի հանրագումարով ակնկալում է արտահանման ծավալի 9-10 տոկոսի աճ: Արտահանման աճի վրա էական ազդեցություն են ունեցել հիմնականում կոնյակի, անմշակ ոսկու, շոկոլադի, մրգային գինիների և մի քանի այլ ապրանքների արտահանման ավելացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«11 ամիսների արդյունքով ունենք արտահանման 9 տոկոս աճ: Դրանք շարունակում են լինել այն ուղղությունները, որոնք տարեսկզբից առանձնանում էին որպես արտահանման առաջատար ուղղություններ: Կոնյակի արտահանումն աճել է 26.7 տոկոսով, ծխախոտինը` 9 տոկոսով, պղնձի խտանյութինը` 16.8 տոկոսով, անմշակ ոսկունը` 31 տոկոսով, երկաթամիահալվածքինը` 18.1 տոկոսով, շոկոլադի արտահանումը` 14.6 տոկոսով, մրգային գինիներինը` 75 տոկոսով, խաղողի գինիներինը` 25.5 տոկոսով և ոսկերչական իրերի արտահանումը` 19.2 տոկոսով»,-ասաց նախարարն ու նշեց` սրանք այն ապրանքախմբերն են, որոնք ընդգծված առաջատար ազդեցություն են թողել ընդհանուր արտահանման աճի վրա:

Խաչատրյանը նշեց` կանխատեսում են, որ արտահանումը տարվա հանրագումարով կլինի 9-10 տոկոսի սահմաններում, 2020-ի համար նույնպես կանխատեսում են արտահանման 10 տոկոս աճ:  Անդրադառնալով դիտարկմանը, թե նախորդ տարիներին եղել է նաև 20 տոկոսից բարձր արտահանման աճ`  նախարարն ասաց, որ այո, եղել է, ապա շարունակեց. «Բայց ինչպիսին է եղել դրա նախորդ տարին, որի նկատմամբ մենք 20 տոկոսից ավելի արտահանման աճ ենք արձանագրել: Դրա նախորդ տարին է եղել շատ վատը: Եվ հիմա, երբ ամեն տարվա ընթացքում ունենք իրենից առաջ բարձր բազայով աճած արտահանման քանակ, դրա նկատմամբ 10 տոկոս ցուցանիշը, հավատացեք, բավականաչափ լավ ցուցանիշ է»:

Նա վստահեցրեց` արտահանումը շարունակելու է լինել մշակող արդյունաբերության քաշող ուժը, որը պետք է նպաստի տնտեսության ընդհանուր աճին:Արտահանման զգալի թվեր են եղել նաև բուսաբուծության ոլորտում: Դրանք հանրագումարով նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 25 տոկոսով:

Նախարարը ներկայացրեց նաև կառավարության կողմից արդյունաբերության ոլորտին աջակցության տրամադրման ուղղությամբ արված քայլերը: Աջակցության հիմնական եղանակը եղել է մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկից արտոնությունների տրամադրման գործիքը, տարվա ընթացքում այդպիսի արտոնություններ են տրվել թվով 57 ծրագրերի: Այդ ծրագրերի ներդրումային արժեքը, ընդհանուր առմամբ, եղել է 212 մլրդ դրամ, և նախատեսված է եղել, որ այդ ծրագրերի իրականացման շնորհիվ պետք է ստեղծվեին 3320 նոր աշխատատեղեր: Տրամադրվել է 14.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով մաքսատուրքից ազատման արտոնություն: Պետությունն աջակցել է նաև մասնակցելու թվով 5 միջազգային ցուցահանդեսների` սննդի վերամշակման, կոշիկի արտադրության, ոսկեգործության բնագավառներում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan