Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանի և Ռուանդայի նախագահները կարևորել են սերտ համագործակցությունը

Հայաստանի և Ռուանդայի նախագահները կարևորել են սերտ համագործակցությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանի և Ռուանդայի նախագահները կարևորել են սերտ համագործակցությունը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ, որը նույնպես մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն ու խնդիրներ, երկուսն էլ ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ են, երկուսն էլ փոքր են, բայց ուժեղ, ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք կարող են վերածել հաջողության, ունեն համընկնող հետաքրքրություններ: Կողմերը համաձայնել են, որ երկու երկրները միմյանց բացահայտելու, միմյանց հնարավորություններին ծանոթանալու կարիք ունեն, և անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ:

Փաստելով, որ բազմաթիվ օրինակներ ցույց են տալիս, որ փոքր երկրները ևս կարող են լինել ուժեղ, արդյունավետ ու հաջողակ' Հայաստանի և Ռուանդայի նախագահները խոսել են հաջողակ փոքր երկրների առավել սերտ համագործակցության անհրաժեշտության մասին:

Կարևորելով Հայաստանի և Ռուանդայի միջև հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացումը՝ նախագահներն անդրադարձել են համագործակցության ուղղություններին։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ փոխգործակցության խոստումնալից ուղղություն կարող է լինել էլեկտրոնային կառավարման ոլորտը, որը Ռուանդայում բավականին զարգացած է: Հայաստանի նախագահը կարևորել է այս ոլորտում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Համագործակցության համար հեռանկարային են համարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, ստեղծագործ կրթության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտները, ուսանողների փոխանակման ծրագրերի նախաձեռնումը:

Նշելով, որ այս տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենալու միջազգային մի քանի կոնֆերանսներ, մասնավորապես «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը՝ նախագահ Սարգսյանը հրավիրել է ռուանդացի գործընկերներին մասնակցել դրանց:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan