Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Չինաստանի բնակչության թվաքանակը գերազանցել Է 1,4 միլիարդը

Չինաստանի բնակչության թվաքանակը գերազանցել Է 1,4 միլիարդը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Չինաստանի բնակչության թվաքանակը գերազանցել Է 1,4 միլիարդը

Չինաստանի բնակչության թվաքանակը, առանց Հոնկոնգ, Մակաո եւ Թայվան հատուկ վարչական շրջանների, 2019 թվականի վերջին ավելացել Է 4,67 միլիոնով՝ գերազանցելով 1,4 միլիարդը: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի պետական վիճակագրական բյուրոյի տվյալները: 2018 թվականին Չինաստանի բնակչությունն ավելացել Էր 5,3 մլն մարդով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2019 թվականին երկրում գրանցվել Է 14,65 մլն նորածին, իսկ ծնելիության գործակիցը հազար մարդու հաշվով կազմել Է 10,48: Նույն տարվա ընթացքում Չինաստանում մահացել Է 9,98 մլն մարդ, իսկ մահացության գործակիցը կազմել Է 7,14՝ հազար մարդու հաշվով: Բնակչության բնական աճը կազմել Է 3,34 մլն մարդ: Տղամարդ բնակիչների թվաքանակը կազմել Է 715,27 մլն, կին բնակիչներինը՝ 684,78 մլն: Բնակիչների ընդհանուր թիվը հասել Է 1 միլիարդ 400 մլն 50 հազարի:
16-ից մինչեւ 59 տարեկան աշխատունակ բնակչության ընդհանուր թվաքանակը 2018 թվականի 897,29 միլիոնից կրճատվել Է մինչեւ 896,4 մլն, ինչը կազմում Է ընդհանուր բնակչության 64 տոկոսը: 2018 թվականին այդ ցուցանիշը 64,3 տոկոս Էր:
2018 թվականի վերջին Չինաստանն ուներ 60-ից բարձր տարիքի 253,88 մլն բնակիչ կամ ընդհանուր բնակչության 18,1 տոկոսը: 65-ից բարձր տարիքի մարդկանց թվաքանակն ավելացել Է մինչեւ 176,03 միլիոն (2018 թվականին 166,58 միլիոն Էր), ինչը կազմում Է երկրի ամբողջ բնակչության 12,6 տոկոսը:
Քաղաքային բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել Է 17,06 միլիոնով եւ կազմել 848,43 մլն մարդ, իսկ գյուղականը կրճատվել Է 12,39 միլիոնով եւ կազմել 551,62 մլն մարդ: Քաղաքային բնակչության բաժինը 59,58 տոկոսից ավելացել Է մինչեւ 60,6 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan