Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Չեմ ցանկանում, որ ԱՄՆ-ն մեզ ներքաշի իր ներքաղաքականության մեջ». Զելենսկի

«Չեմ ցանկանում, որ ԱՄՆ-ն մեզ ներքաշի իր ներքաղաքականության մեջ». Զելենսկի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Չեմ ցանկանում, որ ԱՄՆ-ն մեզ ներքաշի իր ներքաղաքականության մեջ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Times of Israel պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ, բայց չի ցանկանում, որ Ուկրաինան ու նրա քաղաքացիները ներքաշվեն Վաշինգտոնի ներքին գործերի մեջ:

«Ես ոչ մի հակաօրինական բան չեմ արել... Ես, որպես Ուկրաինայի նախագահ, արել եմ ամեն բան, ինչ կարող էի, որպեսզի ունենանք լավ, հուսալի, ամուր հարաբերություններ մեր ռազմավարական գործընկերներից մեկի` Միացյալ Նահանգների հետ»,-ասել է Զելենսկին:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ միշտ փորձել է խուսափել Ուկրաինայի և նրա քաղաքացիների ներքաշվելուն ԱՄՆ ներքին կյանք:

«Դա նրանց երկիրն է, և նրանք վերաբերվում են իրենց երկրին այնպես, ինչպես իրենց է դուր գալիս: Եվ ես չեմ ցանկանում, որ նրանք ներքաշեն մեզ գործերի մեջ, որոնք կապված են իրենց ներքին քաղաքականության հետ»,-հավելել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին դեռևս նոյեմբերին հայտարարել էր, որ իրենք չեն խառնվելու ԱՄՆ-ի սպասվող ընտրություններին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերին ԱՄՆ նախագահի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց է սկսել երկու կետով` լիազորությունների չարաշահում և Սենատի աշխատանքի խոչընդոտում: Դեմոկրատները մեղադրում են Թրամփին այն բանի համար, որ նա քաղաքական ծառայություններ է պահանջել Ուկրաինայի նախագահ Զելենսկուց` ամերիկյան օգնության դիմաց: Թրամփը հերքում է մեղադրանքները:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan