Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայում 40 ոստիկանի են ձերբակալել պետական հեղաշրջման փորձի գործով

Թուրքիայում 40 ոստիկանի են ձերբակալել պետական հեղաշրջման փորձի գործով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայում 40 ոստիկանի են ձերբակալել պետական հեղաշրջման փորձի գործով

Անկարայի անվտանգության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները 40 ոստիկանների ձերբակալման ընդգրկուն գործողություն են անցկացրել, որոնք կասկածվում են 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մեղսակցության եւ հակաօրինական գաղտնի կազմակերպությանը մասնակցելու մեջ: Այդ մասին հայտնել Է Anadolu գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քառասուն ձերբակալվածների թվում կան չորս նախկին բարձրաստիճան ոստիկաններ: Նրանք բոլորը կասկածվում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մասնակցելու մեջ, նշում Է գործակալությունը: Ձերբակալությունները կատարվել են Անկարայում, Քոնիեում, Ղազիանթեպում, Կայսերիում, Ադիյամանում, Ադանայում, Տրապիզոնում, Յոզգաթում եւ Բուրսայում: Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են Անկարա:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել Է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել Է ավելի քան 160 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում Է ԱՄՆ-ում, դատապարտել Է հեղաշրջման փորձը եւ մերժել Է մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan