Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 1 016-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 1 016-ի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 1 016-ի

Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել Է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել Է 1 016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել Է: Ինչպես նշված Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի կայքում փետրվարի 11-ին զետեղված հաղորդագրության մեջ, Չինաստանում վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 42,6 հազարը:
«Փետրվարի 10-ի ժամը 24:00-ի (Երեւանի ժամանակով 20:00-ի) դրությամբ Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել Է 42 հազար 638-ի, մահաբեր վախճանների քանակը կազմել Է 1016, 3996 մարդ առողջացել Է եւ դուրս գրվել հիվանդանոցից»,- ասված Է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման 70 հաստատված դեպք Է արձանագրվել Հոնկոնգում (42 հիվանդացած, մեկը մահացել Է), Մակաոյում (10 վարակված) եւ Տայվանում (18):
Մայրցամաքային Չինաստանի տարածքում կորոնավիրուսով վարակման առավել մեծ թվով դեպքեր են արձանագրվել Հուբեյի կենտրոնական նահանգում (31 հազար 738, նրանցից 974-ը մահացել են), որտեղ հայտնաբերվել Է բռնկման օջախը:
Փետրվարի 10-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել Է, որ Չինաստանը պատերազմ Է հայտարարել կորոնավիրուսին: Նա ընդգծել Է, որ երկրի բոլոր պետական հիմնարկությունները եւ կուսակցական մարմինները միավորել են ջանքերը վիրուսի ոչնչացման խնդիրը լուծելու համար:
Այդ նույն օրը հաշվարկվել Է, որ մահացու կորոնավիրուսից համաշխարհային տնտեսության կորուստները կարող են կազմել շաբաթական 26 միլիարդ դոլար: Այսպիսով, վիրուսի ազդեցությունը կգերազանցի ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական պատերազմի հետեւանքները: Ամենից ավելի շատ կտուժեն Հոնկոնգը, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Գերմանիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan