Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լավրովը գնահատել Է Իսրայելին ու Պաղեստինին վերաբերող «դարի գործարքը»

Լավրովը գնահատել Է Իսրայելին ու Պաղեստինին վերաբերող «դարի գործարքը»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լավրովը գնահատել Է Իսրայելին ու Պաղեստինին վերաբերող «դարի գործարքը»

ԱՄՆ-ն ըստ Էության անտեսել Է մերձավորարեւելյան կարգավորման նկատմամբ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, դա հազիվ թե օգնի բարելավելու իրադրությունը, հայտարարել Է Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավորովը Stampa թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ն իր ոճով առաջարկել Է «մի հարվածով» լուծել արդիականության ամենահին հակամարտություններից մեկը: Ըստ որում Վաշինգտոնում ըստ Էության անտեսել են մերձավորարեւելյան կարգավորման՝ ընդհանուր ճանաչում գտած միջազգային-իրավական հիմքը, որը ներառում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գխավոր ասամբլեայի բանաձեւերը, Արաբական խաղաղ նախաձեռնությունը»,- ասել Է նախարարը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի մշակումները ենթադրում են պաղեստինյան տարածքների բոլոր հանգուցային խնդիրների՝ սահմանների, բնակավայրերի, Արեւելյան Երուսաղեմի, փախստականների «վերջնական կարգավիճակի» լուծում հօգուտ Իսրայելի միակողմանի զիջումների հաշվին: «Հազիվ թե այդ մոտեցումը նպաստի իրադրության շտկմանը: Դա Է մատնանշում նաեւ այն փաստը, որ այսպես կոչված «դարի գործարքը» պաղաստինցիները կտրականապես մերժում են»,- ասել Է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan