Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ դեսպանը Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարին հրավիրել է այցելել Հայաստան

ՀՀ դեսպանը Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարին հրավիրել է այցելել Հայաստան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ դեսպանը Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարին հրավիրել է այցելել Հայաստան

Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը փետրվարի 12-ին հանդիպում է ունեցել Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ջասեմ Ռաշիդ Ալ-Բուայնեյնի հետ։  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում դեսպանությունը տեղեկացնում է, որ Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրել է մասնավորապես Ռիո Դե Ժանեյրոյում ՀՀ մարզիկների գրանցած հաջողությունները՝ շեշտելով Կատարի սպորտի տարբեր բնագավառներում (մասնավորապես՝ բռնցքամարտ, մարմնամարզություն, ըմբշամարտ) ներգրավված հայ մարզիկների գործունեության կարևորությունը, որոնք իրենց նպաստն են բերում տարբեր մարզաձևերի զարգացմանը Կատարում։

ՀՀ դեսպանը կարևորել է սպորտի ոլորտում մարզիկների և մարզիչների փոխանակումը, համատեղ հավաքների անցկացումը, երկուստեք պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպումը։ Այս համատեքստում դեսպան Ղարիբջանյանը ընդգծել է Կատարի մարմնամարզության թիմի մասնակցությունը 2019թ․ ապրիլին Երևանում կայացած միջազգային մրցույթին, ինչպես նաև ուրախությամբ նշել է ներկայումս Հայաստանում համատեղ միջազգային մարզական ճամբարներում Կատարի բռնցքամարտի ու ըմբշամարտի թիմի մարզումների մասին։

Իր հերթին Ջասեմ Ալ-Բուայնեյնը հայտնել է սպորտում երկու երկրների միջև հետագա համագործակցության զարգացման գործում առկա կատարական կողմի հետաքրքրվածությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ կատարական կողմը ցանկանում է ոչ միայն մարզիկներ ուղարկել Հայաստան, այլև օգտվել բարձր որակավորում ունեցող հայ մարզիկների ու մարզիչների գիտելիքներից։

Ջասեմ Ալ-Բուայնեյնը ներկայացնել է սպորտի նկատմամբ Կատարի տեսլականը և առանձնահատուկ ընդգծել պետության ամենաբարձր օղակների նկատմամբ դրա նկատմամբ տածած հատուկ հոգածությունը։

Իր գործընկերների հետ ակտիվ ու կառուցողական բանակցություններ վարելու, համագործակցության հետագա հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ դեսպանը բանավոր հրավեր է ուղղել Ջասեմ Ալ-Բուայնեյնին՝ այցելելու Հայաստան:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan