Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քըլըչդարօղլուն այսօր դատական հայց կներկայացնի Էրդողանի դեմ

Քըլըչդարօղլուն այսօր դատական հայց կներկայացնի Էրդողանի դեմ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քըլըչդարօղլուն այսօր դատական հայց կներկայացնի Էրդողանի դեմ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:

Թուրքիայի Միլլի մեջլիսի նախորդ նիստերից մեկում Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Գյուլենական շարժման» քաղաքական թևն է:

Այս հայտարարությունից հետո Էրդողանը դատական հայց էր ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ` պահանջելով 500 000 լիրա (գրեթե 83 000 դոլար) փոխհատուցում:

Ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբան Ջելալ Չելիքը տեղեկացրել է, որ պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել: Քըլըչդարօղլուի անունից Էրդողանի դեմ դատական հայցը նախատեսված է ներկայացնել այսօր` փետրվարի 17-ին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan