Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կայուն զարգացման լուրջ նախադրյալներ.փորձագետն անդրադարձել է ՀՀ-ի 2019-ի տնտեսական ձեռքբերումներին

Կայուն զարգացման լուրջ նախադրյալներ.փորձագետն անդրադարձել է ՀՀ-ի 2019-ի տնտեսական ձեռքբերումներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կայուն զարգացման լուրջ նախադրյալներ.փորձագետն անդրադարձել է ՀՀ-ի 2019-ի տնտեսական ձեռքբերումներին

Քաղաքական բուռն գործընթացներով հագեցած տարվանից հետո Հայաստանում 2019 թվականի ՀՆԱ աճը ռեկորդային է գնահատում քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Նա, «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում խոսելով տնտեսական աճի 7.6 տոկոս և տնտեսական ակտիվության ինդեքսի 7.8 տոկոս ցուցանիշների մասին, նշեց, որ Հայաստանի տնտեսության մեջ 2019 թվականին բացի գյուղատնտեսությունից, մյուս բոլոր առաջնային ճյուղերն ապրել են էական զարգացում: 2018 թվականի համեմատ արդյունաբերությունը 2019 թվականին 2 անգամ աճ է արձանագրել: Մոտ 4.5 տոկոս աճ է գրանցվել շինարարության ոլորտում, որն, ըստ վերլուծաբանի տպավորիչ է և խոսում է զարգացման տեմպերի մասին:

«Մեկ այլ հետաքրքիր ցուցանիշ. ավանդները մեր բանկերում ավելացել են 22.4 տոկոսով: Լավ է, որ այդ ավանդներն արտաքին տրասֆերտների և ներսում վաստակած գումարների հաշվին էապես մեծացել են՝ կազմելով 6 մլրդ դոլարին համարժեք գումար: Մյուս կողմից էլ դա խնդիր է, որովհետև ավանդատուները չեն գտնում ձևեր իրենց ավանդները որպես ներդրում կազմակերպելու համար, որպեսզի ստանան ավելի բարձր եկամուտներ: Սա խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը»,-ասաց Արամ Սաֆարյանը:

Հայաստանում վարչարարության կատարելագործման հաշվին զարգացում է ապրել հարկերի հավաքագրման գործընթացը, միայն դրա հաշվին պետությունը 1 մլրդ դոլար լեգալացրել է: Այդ գումարի կեսը հատկացվել է գործարարներին պետության պարտքը վերադարձնելուն: Արամ Սաֆարյանի կարծիքով, սա խոսում է պետություն- գործարար հանրույթ ավելի առողջ փոխհարաբերության մասին: Քաղաքական վերլուծաբանը կարևոր քայլերից առանձնացրեց ուսուցիչների, բժիշկների, զինվորակաների աշխատավարձների բարձրացումը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը: Նա նկատեց, որ պետությունը վերջին տասնամյակում առաջին անգամ վարկ չի վերցնելու բյուջեի դեֆիցիտը փակելու համար, դա անելու է իր ներքին ռեսուրսների հաշվին:

«Սրանք առողջացման միտումներ են, որոնք գալիս են ասելու, որ եթե ոլորտները շարունակական զարգացման հնարավորություն ստանան, ապա կարող են դառնալ կայուն զարգացման լուրջ նախապայմաններ»,-ասաց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan