Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նոր ռազմավարությունը միտված է ոստիկանության աշխատանքների բարեփոխմանը. ոստիկանապետի տեղակալ

Նոր ռազմավարությունը միտված է ոստիկանության աշխատանքների բարեփոխմանը. ոստիկանապետի տեղակալ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նոր ռազմավարությունը միտված է ոստիկանության աշխատանքների բարեփոխմանը. ոստիկանապետի տեղակալ

Ոստիկանությունը մշտապես ողջունել է բարեփոխումների ցանկացած ծրագիր: ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը չի կրում ձևական բնույթ, այն միտված է ոստիկանության աշխատանքների բարեփոխմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

«Ոստիկանությունն իր ողջ պատմության ընթացքում ենթարկվել է բարեփոխումների: Հիշում ենք, որ անցյալում ունեցել ենք  ներքին գործերի նախարարություն, որից հետո բարեփոխումների արդյունքում ունեցանք ոստիկանություն: Ոստիկանությունը միշտ ողջունել է յուրաքանչյուր բարեփոխումների ծրագիր: Կառույցն զգում է Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից ուշադրությունը և դրա արդյունքն է, որ ունենք բարեփոխումների նոր ծրագիր: Այդ ծրագիրը չի կրում ձևական բնույթ այլ միտված է ոստիկանության  աշխատանքների բարեփոխմանը: Ուրախ եմ, որ այս աշխատանքներին ներգրավված է և Արդարադատության նախարարությունը,և դատախազությունը, և քննչական կոմիտեն: Քննարկումները ընթանում են գործնական և կառուցողական մթնոլորտում»,- եզրափակեց Եսայանը:

Արդարադատության նախարարությունը փետրվարի 10-ին լայն քննարկման է ներկայացրել  ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը, որով առաջարկում է ոստիկանությունը վերափոխել ներքին գործերի նախարարության, ստեղծել պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan