Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սլովակիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ համակարտության լուծման գործընթացին

Սլովակիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ համակարտության լուծման գործընթացին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սլովակիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ համակարտության լուծման գործընթացին

Սլովակիան լիովին սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող գործընթացին: Այս մասին փետրվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հունվարի վերջին Ժնևում հանդիպեցին, վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը հանդիպեցին անցյալ շաբաթ՝ Մյունխենում: Սրանք մեր տեսանկյունից դրական զարգացումներ են, որովհետև շատ կարևոր է, որ երկու արտգործնախարարները, վարչապետն ու նախագահը հանդիպեն և քննարկեն, թե ինչպես առաջ տանել հարցի լուծումը: Սլովակիան, անշուշտ, լիարժեք սատարում է այս խնդրի կարգավորման գործընթացը, որն առաջնորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մենք վստահում ենք նրանց աշխատանքին, շատ սերտորեն համագործակցել ենք նրանց հետ անցյալ տարվա ընթացքում՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր»,- ասաց Լայչակը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan