Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զոհրաբ Մնացականյանը Ջոզեֆ Բորելին ներկայացրել է ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումները

Զոհրաբ Մնացականյանը Ջոզեֆ Բորելին ներկայացրել է ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զոհրաբ Մնացականյանը Ջոզեֆ Բորելին ներկայացրել է ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 25-ին  հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվել է Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարևոր հարթակ: Զրուցակիցները շեշտել են Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ երկկողմ և բազմակողմ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը:

ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, ինչպես նաև անդրադարձել խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վերջին հանդիպումներին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan