Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Այո»-ի շտաբի ակտիվ քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից

«Այո»-ի շտաբի ակտիվ քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Այո»-ի շտաբի ակտիվ քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից

 Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը «Այո»-ի շտաբը կիրականացնի մի քանի շերտերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Այո»-ի շտաբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հաշվի առնելով, որ գործընթացը բավականին արագ տեղի ունեցավ՝ նախ նախապատրաստական  աշխատանքներ պիտի տեղի ունենային: Երեկ մեր դրամահավաք-երեկոյի ժամանակ դուք տեսաք, որ մենք ընտրել էինք երեք լավագույն լոգոները, բրենդավորումները: Դրանցից յուրաքանչյուրի համար մենք նախատեսել էինք դրամական պարգևներ»,- ասաց Պապիկյանը:

Նա հայտնեց, որ «Այո»-ի շտաբի ակտիվ քարոզչությունը  մեկնարկելու է մարտի 2-ից և ընթանալու է մինչև ապրիլի 3-ը: «Սա ամենակարևոր փուլն է. մեր ընկերները, այսինքն՝ գործադիրի այն անդամները, ովքեր կմեկնեն արձակուրդ ու կմասնակցեն քարոզչությանը նաև աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորները, մասնավորապես մարզերից ընտրված մեր գործընկերները իրենց ընտրված վայրերում իրականացնելու են քարոզչություն: Նպատակն է հանրության ներկայացնել բոլոր այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ գտնվում է արձակուրդում: «Հաջորդ շաբաթվա մեջ այց ունեմ Վրաստանի Հանրապետություն: Ես կվերադառնամ աշխատանքի, այնուհետև  արձակուրդս կրկին կշարունակվի մինչև քարոզչության ավարտ»,- նշեց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվում է մասնակցել  քարոզարևշավին և անհրաժեշտ օրերին նա նույնպես կլինի արձակուրդում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan