Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էրդողանն Իդլիբի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Բուլղարիայի և Հունգարիայի վարչապետների հետ

Էրդողանն Իդլիբի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Բուլղարիայի և Հունգարիայի վարչապետների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էրդողանն Իդլիբի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Բուլղարիայի և Հունգարիայի վարչապետների հետ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Ֆահրեթթին Ալթունի փետրվարի 28-ի հայտարարության համաձայն`  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ դատապարտում է փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրքական զորամիավորումների վրա կատարված հարձակումը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Իդլիբում տեղի ունեցած հարձակումը, Սիրիայում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ընդգծվել են այն ընդհանուր քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար: Այս հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սիրիական ճգնաժամը լուծելու հարցում:

Այնուհետև Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի հնարավոր հետևանքները, ինչպես նաև այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն համագործակցության շրջանակում:

Թուրքիայի նախագահը զանգահարել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Այս հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունները, սիրիական հարցն ու տարածաշրջանային այլ խնդիրներ, ինչպես նաև թուրք-հունգարական երկկողմ հարաբերությունները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հինգշաբթի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:

«Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:

Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը երեկ հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:

Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan