Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կրեմլից պատասխանել են Սիրիայից հեռանալու Էրդողանի կոչին

Կրեմլից պատասխանել են Սիրիայից հեռանալու Էրդողանի կոչին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կրեմլից պատասխանել են Սիրիայից հեռանալու Էրդողանի կոչին

Ռուսաստանը միակ երկիրն է, որի զինծառայողները Սիրիայում գտնվում են օրինական հիմքերով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում:

Պեսկովն այդ խոսքերով մեկնաբանել է թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին նախօրեին կոչ էր արել Անկարային «դեմ առ դեմ» թողնել սիրիական իշխանությունների հետ:

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը գործում է տարածաշրջանում Սիրիայի լեգիտիմ իշխանության խնդրանքով:

«Մյուս բոլոր զինվորականները, որոնք ուրիշ երկրներ են ներկայացնում, Սիրիայում գտնվում են հակասելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»,- ասել է Պեսկովը:

Վերջինս ընդգծել է, որ սիրիացի զինվորականները պայքարում են ահաբեկիչների դեմ, որոնց Թուրքիան պարտավորվել էր ապաակտիվացնել Սոչիում ձեռք բերված համաձայնության շրջանակներում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan