Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դալին և Պիկասոն մեկ հարթակում. Երևանում բացվեց երկու մեծությունների ցուցահանդեսը

Դալին և Պիկասոն մեկ հարթակում. Երևանում բացվեց երկու մեծությունների ցուցահանդեսը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դալին և Պիկասոն մեկ հարթակում. Երևանում բացվեց երկու մեծությունների ցուցահանդեսը

 «Դալի և Պիկասո» ցուցահանդեսում  ներառվել է երկու մեծերի ավելի քան 200 աշխատանք՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Հանրության համար այն բաց կլինի մարտի 7-ից  մինչև ապրիլի 26-ը:

«Կարծում եմ՝ Դալին և Պիկասոն իրարամերժ կերպարներ են, որոնց միավորել է հանճարը և ազգությունը: Նրանք տարբեր են թե՛ որպես մարդ, թե՛ որպես արվեստագետ»,-նշեց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ու հավելեց, որ ցուցահանդեսում ներկայացված են բազմաբնույթ ստեղծագործություններ, որոնք  կհետաքրքրեն արվեստասերներին:

Ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանը շեշտեց, որ և՛ Պիկասոն, և՛ Դալին կերպարվեստի պատմության ամենախոշոր դեմքերից են, սակայն նրանց միջև հակամարտություն կար, որը սկիզբ էր առել Դալիի մեծամտության պատճառով: «Պիկասոն բավականին օգնել է Դալիի որպես նկարչի ձևավորմանը, նրա առաջխաղացմանը: Պիկասոն Դալիի համար կատարելատիպ է եղել: Դալին միշտ փորձել է ավելին անել, քան Պիկասոն՝ ձգտելով գերազանցել նրան: Երբ Դալին Պիկասոյի աջակցությամբ ուղևորվում է ԱՄՆ, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասում է, որ եթե Պիկասոն իմանար, որ ինքն այդքան մեծ հռչակ է վայելելու, հաստատ  ԱՄՆ մեկնելու հարցում իրեն չէր օգնի: Այդ հայտարարությունից հետո Պիկասոն վրդովում է և խզում է Դալիի հետ կապը»,-պատմեց համակարգողը:

Նրա խոսքով՝ այս ցուցահանդեսը յուրօրինակ երկխոսություն է երբեք նույն հարթակում չցուցադրված մեծանուն իսպանացիների միջև:

Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք են բերվել 2006 թվականին «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից (ստեղծել է նկարչի բարեկամ Բենիամին Լևին), վիմագրանկարները` հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեռ Ալժիերի ընտանիքից` 2011 թվականին: Հաջորդ տարի հեղինակավոր «Քրիստի» աճուրդային տնից ձեռք են բերվել Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը:

Դալին և Պիկասոն արվեստագետներ են, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել: Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան է մուտք գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին Պիկասոյի արվեստանոցում:

Ցուցահանդես-նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարվա ընթացքում, մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ և Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan