Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Եթե չարագացնենք տեմպերը, ես հաստատ կմեռնեմ». Իլոն Մասկն անհանգստանում է, որ չի հասցնի դառնալ SpaceX տիեզերանավի՝ դեպի Մարս թռիչքի ականատեսը

«Եթե չարագացնենք տեմպերը, ես հաստատ կմեռնեմ». Իլոն Մասկն անհանգստանում է, որ չի հասցնի դառնալ SpaceX տիեզերանավի՝ դեպի Մարս թռիչքի ականատեսը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Եթե չարագացնենք տեմպերը, ես հաստատ կմեռնեմ». Իլոն Մասկն անհանգստանում է, որ չի հասցնի դառնալ SpaceX տիեզերանավի՝ դեպի Մարս թռիչքի ականատեսը

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը հնարավոր է համարել, որ SpaceX ընկերությունը չի հասցնի մինչև իր մեռնելը կատարել իր հիմնական խնդիրը՝ տիեզերանավ ուղարկել դեպի Մարս մոլորակ, գրում է Bloomberg գործակալությունը:

«Եթե մենք չարագացնենք տեմպերը, ես հաստատ կմեռնեմ մինչև Մարս մեկնելը»,- նշել է 48-ամյա գործարարը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած խորհրդաժողովում:

«Եթե մեզ 18 տարի պահանջվեց առաջին մարդկանց ուղեծիր ուղարկելու համար, ապա մենք պետք է արագացնենք նորարարական գործունեության տեմպերը, կամ էլ ես հաստատ կմեռնեմ միչև Մարս մեկնելը»,- հայտնել է Մասկը:

Ինչպես ավելի վաղ բազմիցս ընդգծել էր ամերիկացի գործարարը, նա հիմնել է SpaceX ընկերությունը՝ մարդկությանը Մարսի գաղութացման գործում օգնելու նպատակով: Հենց դրա համար էլ մշակվում է Starship տիեզերանավը՝ նախատեսված 100 մարդու համար։

Փետրվարի վերջին Starship SN1 նավի նախատիպը պայթել էր Տեխասի նահանգում փորձարկումների ժամանակ։

ՆԱՍԱ-ի ծրագրերի համաձայն՝ դեպի «կարմիր» մոլորակ առաջին թռիչքները պետք է սկսվեն 2030-ական թվականների կեսերին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan