Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էրդողանը ԵՄ առաջնորդների հետ բանակցում է փախստականների համար կրկին գումար ստանալու հարցով

Էրդողանը ԵՄ առաջնորդների հետ բանակցում է փախստականների համար կրկին գումար ստանալու հարցով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էրդողանը ԵՄ առաջնորդների հետ բանակցում է փախստականների համար կրկին գումար ստանալու հարցով

Թուրքիան շարունակում է պնդել, որ ԵՄ երկրները միգրացիոն ճգնաժամը լուծելու համար իրենց վրա նոր գումարային պարտավորություններ վերցնեն, որպեսզի տասնյակ հազարավոր փախստականներին թույլ չտրվի լքել Թուրքիան և հատել Եվրոպայի սահմանը: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:

Անցյալ ամիս Իդլիբում տեղի ունեցած դեպքերից հետո Էրդողանը բացել էր սահմաններն ու փախստականներին կոչ արել Եվրոպա գնալ՝ այդպիսով կրկնելով 2015 թվականի իր արածը: Այն ժամանակ Էրդողանը նույնպես բացել էր սահմանները և դրանք փակել միայն այն ժամանակ, երբ ԵՄ-ն 6 միլիարդ եվրո տրամադրեց Թուրքիային` փախստականներին իր տարածքում պահելու և նրանց ապահովելու համար:

Մարտի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջև տեղի ունեցած քառակողմ տեսազանգի ընթացքում առաջնորդները քննարկել են փախստականների հարցով նոր համաձայնագիր ստեղծելու անհրաժեշտությունը:

Ի սկզբանե ղեկավարները ծրագրել էին հանդիպել Ստամբուլում, սակայն կորոնավիրուսի տարածման հետևանքով ընտրվել էր 75 րոպեանոց տեսազանգի ձևաչափը:

Եվրամիությունում շատերը Էրդողանին մեղադրում են փախստականներին որպես շանտաժի գործիք օգտագործելու համար, սակայն թուրք ղեկավարը պնդում է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Թուրքիան չի կարող պահել միլիոնավոր փախստականների:

2016 թվականի ծրագրի կողմնակիցներն էլ ԵՄ-ում նշում են, որ խնդրին այլընտրանք չկա և պետք է ևս 6 միլիարդ եվրո օգնություն տրամադրել փախստականների հարցը լուծելու համար:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan