Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունը միջոցներ է ներդնում և քաղաքացու հետ մասնակցում հարկերի վճարմանը. վարչապետ

Կառավարությունը միջոցներ է ներդնում և քաղաքացու հետ մասնակցում հարկերի վճարմանը. վարչապետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունը միջոցներ է ներդնում և քաղաքացու հետ մասնակցում հարկերի վճարմանը. վարչապետ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսավարողներին հարկային արձակուրդ տրամադրելու գաղափարին և ընդգծեց, որ այն վատն են համարում: «Որովհետև ասում են՝ կառավարությունն այս ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի և նույն նախադասության մեջ ասում են՝ կառավարությունը բոլորին պետք է հարկային արձակուրդ տա: Բա եթե պետք է հարկային արձակուրդ տա, այդ ծախսերն ինչո՞վ պետք է իրականացնի: Դրա համար մենք ասում ենք, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց սովորական հարկերը, վճարումները անել: Իհարկե, ճգնաժամը չենք կարող արհամարհել, դրա համար կառավարությունը միջոցներ է ներդնում, այսինքն՝ քաղաքացու հետ մասնակցում ենք հարկերի վճարմանը:

Պայմանավորվել ենք, որ բանկերը, վարկերի հետ կապված, պետք է անհատական աշխատեն իրենց հաճախորդների շրջանակների հետ: Այո, մենք համարում ենք, որ կարող են լինել որոշակի սոցիալական ճգնաժամային երևույթներ, դրա համար նախատեսել ենք 25 մլրդ դրամի չափով սոցիալական աջակցության փաթեթ, բայց այս փաթեթը պետք է լինի հասցեական, որ հասնի նրանց, ովքեր դրա կարիքն իրականում ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ պետությունը 25-ական մլրդ դրամի օժանդակության փաթեթներ է պատրաստում բիզնեսի և սոցիալապես անապահովների համար: Վարկերը տրամադրվելու են 0 տոկոսով, միջոցներ են հատկացվելու աշխատավարձերի վճարման և այլ խնդիրների լուծման համար:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan