Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են

Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Վրաստանի և Հայաստանի սահմանին իրականացվող բեռնափոխադրումների իրականացման ժամանակ հսկողությունն ավելի է խստացվել։ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ իրականացվող բեռնափոխադրումների մասով գործում է նույն ընթացակարգը՝ մեքենան ժամանում է ԻԻՀ-ից, Մեղրիի անցակետում ապրանքը փոխադրվում է հայկական մեքենայի մեջ։ Դրա անհնարինության դեպքում մեքենան ուղեկցվում է Ագարակ մաքսային հսկողության տարածք, իսկ այս պարագայի անհնարինության դեպքում բեռը փոխանցվում է վերջնական սպառողին, սակայն հսկողության ներքո։ Այս ընթացքում, երբ մեքենան ժամանում է Հայաստանի Հանրապետություն՝ Մեղրիի անցակետ, այն ախտահանվում է»,- նշեց Սիմոնյանը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan