Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

COVID19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 422 հազարը. Արմենպրես

COVID19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 422 հազարը. Արմենպրես
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
COVID19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 422 հազարը. Արմենպրես

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 422 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 18 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 109 հազար 142:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 218 է: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 69 հազար 176 մարդ։ Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձ ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 6 հազար 820:

Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, վիրուսից հաստատված դեպքերի թիվը կազմում է 54 հազար 881: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում՝ առաջ ացնելով Իսպանիայից: Այստեղ նույնպես առկա են հիվանդացության աճի միտումներ: Մասնավորապես, հաստատված դեպքերի թիվը կազմում է 42 հազար 58:

Իսպանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 32 հազար 991 է, այնուհետև Իրանն է՝ 24 հազար 811 հաստատված դեպքով: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 22 հազար 304-ի, Շվեյցարիայում՝ 9 հազար 877-ի, Հարավային Կորեայում՝ 9 հազար 137-ի, Մեծ Բրիտանիայում՝ 8 հազար 077-ի:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 70 դեպք կա, Ռուսաստանում` 495, Թուրքիայում՝ 1872:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan