Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշներում. Փաշինյանը ներկայացրեց նոր զեկույցները

Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշներում. Փաշինյանը ներկայացրեց նոր զեկույցները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշներում. Փաշինյանը ներկայացրեց նոր զեկույցները

Հայաստանը միջազգային զեկույցներում արձանագրել է զգալի աճ տարբեր ոլորտներում` մասնավորապես ժողովրդավարացման բարձր մակարդակ, տնտեսական ազատության ցուցանիշի բարելավում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց զեկույցների արձանագրումները:
««Varieties of Democracy» նախաձեռնությունը հրապարակել է համաշխարհային ժողովրդավարության 2020 թվականի զեկույցը: Եվ այդ զեկույցում արձանագրվում է , որ չնայած աշխարհում ավտորիտարիզմի լրջագույն աճ է տեղի ունենում, Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել 2019 թվականին: Զեկույցում կա այսպիսի ձևակերպում` Հայաստանի ժողովրդավարական ակտիվիստները այժմ կարող են քաղել իրենց կողմից իրականացված խաղաղ ցույցերի պտուղները և կարող են տոնել այն փաստը, որ Հայաստանը 2019 թվականից կառավարում է ժողովրդավարական գործընթացով ընտրված կառավարությունը»,-ներկայացրեց Փաշինյանն ու շատ կարևորեց ոչ միայն ընդհանուր տեքստային գնահատականները, այլ կոնկրետությունը, զեկույցում առանձնացված ցուցիչներ:
Ընտրական ժողովրդավարության ցուցիչով Հայաստանը 117-րդ տեղից տեղափոխվել է 35-րդ տեղ` արձանագրվելով 82 կետով աճ: Ազատական կոմպոնենտով Հայաստանը 125-րդ տեղից տեղափոխվել է 61-րդ տեղը` արձանագրելով աճ` 64 կետով: Իրավահավասարության կոմպոնենտ. Հայաստանն այս կետով 63-րդ տեղից տեղափոխվել է 40-րդ կետ` արձանագրելով 23 կետով առաջընթաց: Մասնակցայինության կետով Հայաստանը 105-րդ կետից տեղափոխվել է 52-րդ կետ` արձանագրելով 53 կետի առաջընթաց: Խորհրդակցական կոմպոնենտով Հայաստանը 113-րդ կետից տեղափոխվել է 31-րդ կետ` արձանագրելով 82 կետով առաջընթաց:

Հաշվի է առնվել, թե կառավարության գործողությունները որքանով են համապատասխանում հանրային շահին, նաև, թե կառավարությունն ինչքանով է հարգում հակափաստարկները և լսում դրանք, նաև գնահատվել է այն, թե հասարակությունը ինչքանով է մասնակցային: Զեկույցում կան նաև գրաֆիկներ, որտեղ նշված են մինիմումի և մաքսիմումի գծեր: Վարչապետը նկատեց` դրանում Հայաստանը կանանց քաղաքական մասնակցության կոմպոնենտով արդեն հատել է մաքսիմում գիծը, այսինքն՝ համարվում է, որ կանայք շատ լուրջ մասնակցություն ունեն:
«Հովանավորչությունն ընդհուպ մոտեցել է մինիմում գծին, այսինքն՝ շուտով մենք կհատենք նաև մինիմում գիծը, գործադիրի կոռումպացվածության մակարդակով մենք նույնպես շատ մոտենում ենք մինիմում գծին»,-ասաց Փաշինյանը:
Հաջորդ զեկույցը վերաբերում է 2020 թվականին տնտեսական ազատության ցուցիչին: Վարչապետը կարևորեց, որ այս տարի Հայաստանը տնտեսական ազատության ցուցիչում փոխել է իր կարգավիճակը: Եթե նախկինում Հայաստանի տնտեսությունը համարվում էր չափավոր ազատ, 2020 թվականին Հայաստանի տնտեսութունը գնահատվել է հիմնականում ազատ: Երկիրն առաջընթաց է արձանագրել, աշխարհում զբաղեցնում է 34-րդ տեղը` նախկին 47-րդ տեղի համեմատ: Ըստ զեկույցի Հայաստանը հաջողություններ է արձանագրել միանգամից 8 ցուցանիշներով` սեփականության իրավունքներ, դատական համակարգի արդյունավետություն, կառավարության բարեվարքություն, հարկային բեռ: Փաշինյանը շատ կարևոր համարեց, որ հետազոտության հեղինակները Հայաստանի առաջըթնացը մեծապես կապում են հարկաբյուջետային առողջացման կտրուկ աճի հետ: «Եվրոպա տարածաշրջանում մեր երկիրը 18-րդն է 45-ից: Հայաստանի 2019-ի ընդհանուր միավորը միջինից բարձր է` թե Եվրոպայում, թե աշխարհում: Ըստ զեկույցի` ավելի մեծ ներդրումներ ներգրավելու և հիմնական ազատ կատեգորիայում ավելի բարձր հորիզոնականներ ներգրավելու համար Հայաստանը պետք է մեծապես ուշադրություն դարձնի դատական համակարգի արդյունավետության բարելավման և կառավարման համակարգի բարեվարքության վրա»,-ասաց Փաշինյանն ու նկատեց` սա նշանակում է, որ կառավարության քաղաքական ուղղությունը` միջազգային և տնտեսական իրավիճակը բարելավելու առումով, նույնպես համապատասխանում է փորձագիտական թրենդին, այսինքն՝ դատական համակարգով պետք է լրջորեն զբաղվեն:
Արձանագրվում է, որ երկրում դատարանները տուժում են արդյունավետության, անկախութան և պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակից և դատական համակարգի ամրապնդումը պետք է լինի առաջնահերթություն: Զեկույցում արվում են մի շարք այլ արձանագրումներ:
Փաշինյանը նշեց` այս տնտեսական ճգնաժամից հետո էլ կառավարությունը պետք է լրջորեն տնտեսական փոփոխություններ անի, օտարերկրյա ներդրումներ ներգրավի: Նա նկատեց` ցանկացած լուրջ օտարերկրյա ներդրող առաջինը ծանոթանում է միջազգային զեկույցներին` պատկերացում կազմելու համար, թե ինչ երկրի հետ գործ ունի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan