Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հյուսիսային Մակեդոնիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ

Հյուսիսային Մակեդոնիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հյուսիսային Մակեդոնիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ

Հյուսիսային Մակեդոնիան դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 30-րդ անդամը: Այս երկրի դրոշը մարտի 30-ին կբարձրացվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում: Այս մասին հայտնի է դառնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի գրավոր հայտարարությունում, գրում է ТАСС-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային Մակեդոնիան մոտակա ժամանակները կդառնա ՆԱՏՕ-ի 30-րդ անդամ-երկիրը, դաշինքի բոլոր անդամ-երկրներն ավարտել են նրա անդամակցության արձանագրության վավերացման գործընթացը: Այս մասին հաղորդել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Բոլոր դաշնակիցներն արդեն ավարտել են անդամակցության արձանագրության վավերացման գործընթացը: Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա ամենամոտ ապագայում»,-ՆԱՏՕ-ի վիճակի մասին իր ամենամյա ելույթում հայտարարել է Ստոլտենբերգը:

Ենթադրվում էր, որ Հյուսիսային Մակեդոնիայի` դաշինք ընդունելության մասին հայտարարությունը կհնչի ապրիլին` Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստի ժամանակ, սակայն Ստոլտենբերգը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով այդ հանդիպման կայացման վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan