Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործչի անժամանակ մահվան կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործչի անժամանակ մահվան կապակցությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործչի անժամանակ մահվան կապակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Վեհափառ Հայրապետը գրության մեջ անդրադարձ է կատարել տիար Դևեջյանի երկարամյա բեղուն գործունեությանը և մեծ ներդրմանը Ֆրանսիայի Հանրապետության պետական-քաղաքական և հասարակական կյանքի զարգացման, ֆրանսահայ համայնքի առաջընթացի, ինչպես նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ու բարեկամության ամրապնդման գործում՝ մասնավորապես կարևորելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված նրա եռանդագին ջանքերը:

 «…Մենք ջերմությամբ ենք հիշում Ֆրանսիայի Հայոց թեմ Հովվապետական մեր այցելությունների ժամանակ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգելույս Պատրիկ Դևեջյանի հետ մեր հանդիպումները, որոնց ընթացքում Մենք մշտապես զգացել ենք նրա ազգասեր ու եկեղեցանվեր ոգին, մեր ժողովրդին և մեր Սուրբ Եկեղեցուն օգտակարություն ու սատարում բերելու նախանձախնդրությունը: Ցավ է Մեզ համար կորուստը մեծանուն հայորդու…», - նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan