Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Աշխատանքի մեկնող անձինք մոտ 2 օրից պետք է ունենան փաստաթուղթ. Տիգրան Ավինյան

Աշխատանքի մեկնող անձինք մոտ 2 օրից պետք է ունենան փաստաթուղթ. Տիգրան Ավինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Աշխատանքի մեկնող անձինք մոտ 2 օրից պետք է ունենան փաստաթուղթ. Տիգրան Ավինյան

Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի տրամաբանությունը հարևան Վրաստանի համեմատ մի փոքր այլ է, այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, որ Վրաստանում պարետային ժամ է հայտարարվել, թեպետ այնտեղ վարակիրների քանակը Հայասնաից հինգ անգամ պակաս է, արդյո՞ք չեք տեսնում մեզ մոտ ևս պարետային ժամ հայտարարելու անհրաժեշտություն:

«Մեր սահմանափակումների տրամաբանությունը մի փոքր այլ է, պարետային ժամի տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերին, տարբեր խանութներում և սուպերմարկետներում, այս տարբերակը քննարկել ենք և հասկացել, որ այն մոդելների վրա, որ մեր ձեռքի տակ են, ռիսկայնությունը վարակի տարածման ավելացնումն է»,- ասաց Տիգրան Ավինյանը:

«Մենք կարող է որոշ չափով փոփոխենք այն մեխանիզմները, որով անձինք իրավունք են ստանում տեղաշարժվելու ՀՀ տարածքով և մասնավորապես աշխատանքի մեկնող անձինք մոտ երկու օրից պետք է ոնենան մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ իրենք պետք է գնան այսինչ տեղն աշխատանքի: Դա պետք է տրվի համապատասխան տնտեսվարողի կամ համապատասխան պետական հանրային մարմնի կողմից, որ այս մարդն այստեղ է աշխատում և պետք է ներկայանա աշխատանքի»,- ասաց Ավինյանը:

Պարետը նշեց, որ ունենալու ենք նմանատիպ հավելյալ միջոցառումներ, որանք խստացնելու են մարդկանց տեղաշարժման սահամանփակումները: «Պարետային ժամի հարցը քննարկվել է. եթե հիմա մենք գնահատենք՝ որքնով են իրականացված միջոցառումներն էֆեկտիվ, ապա ասեմ՝ կիրակի օրը մենք ունեցել ենք բացառիկ թիվ տեղաշարժի նվազման առումով: Տրանսպորտային փոխադրումները համեմատած նախկինի՝ 30 անգամ ընկել են, այնումենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ մարդկային տեղաշարժեր տեղի են ունենում: Մենք ոչ թե պարետային ժամի ռեժիմ ենք մտցնում, այլ վերահսկողության նոր մեխանիզմներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Վրաստանում ստեղծվել է առաջնային օգտագործման պարենային մթերքների պահուստ, կա՞ արդյոք նման պհուստ ստեղծելու անհրաժեշտություն Հայաստանում, Ավինյանն ասաց. «Մենք մի օրինագիծ ենք ունեցել ԱԻՆ կողմից առաջարկված և արդեն իսկ ուժի մեջ մտած, որով ապահովվում են մեր պահուստների անընդհատ թարմացման նոր մեխանիզմներ, և այդ մեխնազիմները արդեն իսկ գործում են: Այս փուլում նմանատիպ հարցի վերաբերյալ քննարկման կարիք չունենք, այս փուլում հիմնական պարենային ապրանքներով լոգիստիկ առումով ապահովում կա, հավելյալ միջոցառումների կարիք չկա, որը չի նշանակում, որ ինչ-որ ժամանակ հետո մենք նմանատիպ միջոցառումների կարք չենք ունենա»,- շեշտեց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan