Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կորոնավիրուսից ապաքինված ևս երկու պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից. ապաքինվել է 33 մարդ

Կորոնավիրուսից ապաքինված ևս երկու պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից. ապաքինվել է 33 մարդ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կորոնավիրուսից ապաքինված ևս երկու պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից. ապաքինվել է 33 մարդ

Կորոնավիրուսով վարակված երկու պացիենտի թեստի արդյունքը բացասական է եղել, և նրանք վերջին մեկ օրվա ընթացքում դուրս են գրվել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ապաքինվածների ընդհանուր թիվը 33 է։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ նախարարն ասաց, որ մինչև այժմ մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների թիվը հասնում է 350-ի: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին այդքան հանգիստ չվերաբերվել կորոնավիրուսին:

«Սկզբնական շրջանում մենք կարողացանք կանխել խուճապային երևույթները։ Դա լավ է, որ երկրում համատարած հանգստություն է, բայց համաճարակային տեսանկյունից դա վտանգավոր է», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը: «Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք այդ խնդրին», - ասաց Փաշինյանը:

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan